Ամեն ինչ, ինչ պետք է իմանաս տեսական և գործնական քննությունների մասին՝ վճար, փաստաթղթեր, լեզուներ և պահանջներ։
3000 ֏
13000 ֏
30 րոպե
18/20 ճիշտ պատասխան
Տեսական քննությանը մասնակցելու համար պետք է վճարել 3000 ՀՀ դրամ։ Վճարումը կարող եք անել քննական բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալներով կամ առկա բանկի մասնաճյուղերում։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր կամ նույնականացման քարտ (ID CARD)։
Տեսական քննություններն անցկացվում են 2 մասից բաղկացած համակարգչային թեստերի միջոցով.
Բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցից։ Քննություն հանձնողը պարտավոր է ճիշտ պատասխանել բոլոր 3 հարցերին։ Նույնիսկ մեկ սխալի դեպքում չի թույլատրվում անցնել հաջորդ փուլ։
Կազմված է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 20 հարցից։ Համարվում է դրական հանձնված, եթե առնվազն 18 հարցին տրվել է ճիշտ պատասխան։ Ժամանակը՝ 30 րոպե։
Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
| Հարցեր | Բաժինը |
|---|---|
| 2 | «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից |
| 15 | ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշման՝ ճանապարհային երթևեկության կանոնները |
| 2 | Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը |
| 1 | Երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգություն, առաջին օգնություն և ինքնօգնություն |
Գործնական քննություն կարող են հանձնել այն անձինք, ովքեր հաջողությամբ հանձնել են տեսական քննությունը։ Եթե տեսական քննությունից անցել է մեկ տարուց ավել ժամանակ, ապա տեսական քննությունը պետք է նորից հանձնել։
Եթե անձը ունի վարորդական իրավունքի վկայական, ապա նոր կարգ ավելացնելու համար կարող է չհանձնել տեսական քննություն ու միանգամից անցնել գործնական քննության։
Սակայն D կարգի վկայական ստանալու համար, անձը պետք է հանձնի և տեսական, և գործնական քննություն՝ անկախ վկայականի առկայությունից։
Գործնական քննության համար պետք է վճարել 13000 ՀՀ դրամ։
«B», «B1», «BE», «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» և «D1E» կարգերի ու ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու հմտությունները ու վարքագիծը քննությունների միջոցով ստուգելու ժամանակ վարորդի թեկնածուները պետք է ցույց տան, որ կարող են անվտանգ վարել՝ բավարարելով հետևյալ պահանջները՝
Հարմարեցնել նստատեղը, հայելիները, ամրագոտիները, ստուգել դռների փակ լինելը, անվադողերը, ղեկանիվը, արգելակները, հեղուկների մակարդակը, լույսերը, ուղղության ցուցիչները և ձայնային ազդանշանման սարքը։
Գործարկել շարժիչը, անջատել կայանման արգելակը, միացնել թարթիչը և առանց շարժիչը հանգցնելու սահուն սկսել երթևեկությունը։
Կայանելուց և ճանապարհից դուրս գալուց հետո երթևեկել ուղիղ ճանապարհներով, ոլորաններով և հատել խաչմերուկները՝ ճանապարհների հատումներին և միացումներին հասնելով։
Առանց շարժիչը հանգցնելու, 20 սմ-ից ոչ ավելի հետ գլորում թույլ տալով, սահուն շարժվելով սկսել երթևեկությունը վերելքի վրա։
Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և տեղամասի սահմանագծից դուրս գալու, հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետադարձ։
Կատարել երթևեկության գոտիների փոփոխություն։
Տրանսպորտային մյուս միջոցներին վազանցելը (հնարավորության դեպքում), խոչընդոտների, օրինակ՝ կայանած մեքենաների կողքով վարելը։
Կատարել շրջադարձ։
Կատարել հետադարձ։
Միացնել թարթիչը, հանգցնել շարժիչը, կիրառել կայանման արգելակը և տեղափոխել փոխանցման տուփի լծակը։
Թողեք հայտ և մենք կզանգահարենք ձեզ 15 րոպեի ընթացքում։